ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Սեպը` սեպով

Սեպը` սեպով
11.11.2014 | 00:49

Սոչիում, «Վալդայ» ծրագրի շրջանակում, Պուտինի արձանագրած Արևմուտք-Ռուսաստան էլ ավելի սրվող հակամարտությունն իր «պտուղներն» է տալիս ոչ միայն հարևան Վրաստանում, որտեղ սպասվում է մինի ՈՒկրաինա, որն էլ իր հերթին կարող է հեղափոխությամբ ու անջատողականությամբ վարակել Ջավախքը, այլև Հայաստանում:
Մեր տեղեկություններով` Արևմուտքը ձեռքերը ծալած չի նստել Վրաստանում և Հայաստանում: Կոնկրետ Հայաստանում այս տարվա համար «Եվրասիա» ամերիկյան հիմնադրամը նախատեսել է տասը միլիոն դոլարի գրանտ` քաղաքացիական սեկտորը և հասարակական կազմակերպությունները «ոտքի վրա» պահելու համար: Հիշենք` արևմտյան շրջագծում Սորոս պապիկը պատասխանատու է վերլուծական մտքի, գաղափարաբանության, իդեոլոգիայի, մտածելակերպի փոփոխության ֆինանսավորման համար, իսկ «փողոցը», այն է` բուն շարժումները, ֆինանսավորում է «Եվրասիա» հիմնադրամը: Որոշ տեղեկություններով` այս օրերին տեղի ունեցած «Անոնիմուս» շարժումն այդ դրսևորումներից մեկն էր, իսկ առաջիկայում արևմտամետ «շարժումներն» ավելի լայն թափ կստանան` դառնալով հակակշիռ Կիսելյով-Մարգարիտա Սիմոնյան զույգի «ուղեղային լվացումներին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ